ԿարևորՔաղաքական

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին, կտևի 11-օր

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին և տևելու է մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24:00-ն: Համապատասխան որոշումն ընդունվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի նիստում:

ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը ներկայացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մեկնարկելու է 2021 թվականի հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24:00-ն: Թեկնածուների, կուսակցությունների կամ դաշինքի անդամ կուսակցությունների ինքնաբացարկի մասին դիմումների ներկայացման ժամկետը մինչև հունիսի 10-ը՝ ժամը 18:00-ն է»,- ասել է Մուկուչյանը:

Կարդացեք նաև

Back to top button