ԿարևորՀասարակություն

Մայրության նպաստը տրվում է միանվագ՝ 156,500 դրամի չափով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է չաշխատող անձին տրվող մայրության նպաստի տրամադրման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Մայրության նպաստը տրվում է միանվագ՝ 156,500 դրամի չափով։

  • Անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիրը կամ նույնականացման քարտը, ՀԾՀ, անաշխատունակության թերթիկն ու դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
  • Գումարն ստանալու համար վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնել անաշխատունակության թերթիկում հղիության և ծննդաբերության համար նշված՝ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում։
  • Նպաստը նշանակվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում։
https://www.facebook.com/mlsa.am/posts/3849592221820116

Կարդացեք նաև

Back to top button