
Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը և ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:
Այն երկու կառույցների գործակցություն ավելի արդյունավետ ու համակարգված կդարձնի՝ ասել է Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը։
Փոխգործակցության շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ռադիոյի աշխատանքներին ներգրավվելու, մասնագիտական աջակցություն ստանալու, ուսումնաարտադրական պրակտիկան Հանրային ռադիոյում անցկացնելու ավելի մեծ հնարավորություններ կունենան։

«Նախատեսվում է Հանրային ռադիոյի մասնագետների և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսների, երիտասարդ հետազոտողների ու գիտնականների, ինչպես նաև միջազգային փորձագետների ներգրավմամբ իրականացնել համատեղ ֆորումներ, գիտաժողովներ, սեմինարներ, վեբինարներ և վարպետության դասեր»,- նշել է Նաղաշ Մարտիրոսյանը և հավելել, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետն աշնանը հայ և միջազգային մեդիափորձագետների մասնակցությամբ նախատեսում է Հայաստանի հանրային ռադիոյի հիմնադրման 95 և Հանրային հեռուստատեսության հիմնադրման 65-ամյակներին նվիրված գիտաժողով կազմակերպել:




