
Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարաղությունը: Մինչ այդ «Մոսկվա» կինոթատրոնոմ կցուցադրվի փակման ֆիլմը՝ Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը, որը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է:
Ի սկզբանե մշակվելով և զարգացվելով ուկրաինացի ռեժիսոր` սցենարի հեղինակ և պրոդյուսեր Օլենա Ֆետիսովայի կողմից` ֆիլմն իրականացվել է ֆրանսահայ անվանի կինոգործիչ Սերժ Ավետիքյանի հետ համատեղ ռեժիսորությամբ, ով նաև հանդես է գալիս ֆիլմի գլխավոր դերում: Պատմելով Փարաջանովի կյանքի ամենաուշագրավ իրադարձությունների և ստեղծագործությունների մասին` ֆիլմը Փարաջանովի արտասովոր աշխարհայացքի գունեղ մեկնաբանությունն է:
Նշենք, որ փառատոնը մեկնարկել էր հուլիսի 7-ին:




