Լավրովը գալիս է՝ ճշտելու Հայաստանի «կարմիր գծերը»․ քաղաքագետ
Լավրովի այցը չի կարելի դիտարկել որպես հերթապահ այց՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Մոսկվայում տեսնում են նոյեբերի 9–ի հայտարարության կետերի կատարման դանդաղում, ավելին` հնարավոր է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ գործընթացը ոչ միայն դանդաղի, այլև կանգնեցվի։
«Մի շարք տարաձայնություններ կարող են առաջանալ։ Եվ Լավրովի այցը տարածաշրջան մեկ նպատակ ունի` ստուգելու Հայաստանի ու Ադրբեջանի կարմիր գծերը»,- ասում է քաղաքագետը։
Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանի համար այսօր առաջնայինը ճանապարհների ապաշրջափակման հարցն է, իսկ Հայաստանի համար պետք է լինի գերիների վերադարձը։
Արդյո՞ք Ռուսատանը կկարողանա ազդել Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցում։ Քաղաքագետը նկատում է, որ նախադրյալներ կան, որ դիվանագիտական ու այլ փաստարկներ կօգտագործվեն, քանի որ Ռուսատանը նույնպես շահագրգռված է ճանապարհների ապաշրջափակմամբ։
«Այստեղ շատ կարևոր է Հայաստանի վճռորոշ խոսքը, այն, թե ինչ դիվանագիտական վարպետությամբ կարող են օգտագործվել հայկական կողմի առաջնահերթությունները։ Պետք է շատ հստակ ձեռքը խփել սեղանին ու ասել՝ կամ այս հարցը լուծվում է, կամ չենք քննարկում այլ հարցեր»,– նշում է քաղաքագետը։