
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Արդեն երեք տարի է, ինչ կառավարությունը դեմքով դեպի գյուղն է շրջվել: Ամեն կերպ փորձ է արվում ամենաբարձր մակարդակով կանգնել գյուղի և գյուղացու կողքին: Համեմատաբար մատչելի գնով դիզվառելիք, վարկեր ու պարարտանյութեր են տրամադրվում: Այս տարի բնությունը բարեհաճ չգտնվեց հատկապես Արմավիրի մարզի գյուղացիբների նկատմամբ: Մայիսի 12-ին տեղակացած ուժեղ կարկուտի հետևանքները արմավիրցիները դեռ երկար են զգալու:




