ԿարևորՀասարակություն

Մաքրման աշխատանքներ Սևանի առափնյա տարածքում՝ մի խումբ քաղաքացիների սեփական նախաձեռնությամբ

Մի խումբ քաղաքացիներ սեփական նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Սևանա լճի առափնյա տարածքում։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալություն է հայտնում նման օրինակելի նախաձեռնության համար։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։Սիրելի՛ քաղաքացիներ, խնամքով վերաբերվեք Հայաստանի չքնաղ բնաշխարհի յուրաքանչյուր անկյունին»,-նշված է նախարարության հաղորդագրությունում։

https://www.facebook.com/mnparmenia/posts/2743685685880110

Կարդացեք նաև

Back to top button