ԿարևորՀասարակություն

Բողոքի լուռ ակցիա աշխարհի 30 քաղաքներում՝ հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի պահանջով

Այսօր աշխարհի շուրջ 30 քաղաքներում համահայկական երկրորդ լուռ բողոքի ակցիան է իրականացվում հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի պահանջով:

Այս անգամ ընդգրկված քաղաքները ավելի շատ են: Տարբեր քաղաքների հայ համայնքները՝ Լոս Անջելես, Մոսկվա, Եկատերինբուրգ, Նիժնի Նովգորոդ, Երևան, Օսյեկ, Լայպցիգ, Հռոմ, Լոնդոն, Բեռլին, Զագրեբ, Պրահա, Նյու Յորք և Փարիզ, կմիանան #FreeArmenianPOWs լուռ բողոքի ակցիային: Աշխարհի հայերը պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, որոնք պատերազմի ավարտից հետո շարունակում են մնալ Ադրբեջանում:

Առաջին լուռ ակցիան տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Ակցիաները կշարունակվեն:

https://www.facebook.com/DiasporaGovAm/videos/1031344564065535

Կարդացեք նաև

Back to top button