ԿարևորՀասարակություն

Մանկական երկաթուղու թունելը լցված է ծխով. փրկարարները ծխահեռացման աշխատանքներ են իրականացնում. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ  Երևանի Արամի փողոցի վերնամասում գտնվող՝ դեպի Մանկական երկաթուղի տանող թունելից ծուխ է դուրս գալիս: ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը  հայտնել է, որ թունելը լցված է ծխով, բայց կրակ չկա:

Դեպքի վայրում 4 մարտական հաշվարկ է աշխատում, իրականացնում են ծխահեռացման աշխատանանքեր:
Ա. Բաղդասարյանը նշել է, որ ծուխը հեռացնելուց հետո  արդեն կպարզեն, թե ինչից է առաջացել այն: Չի բացառվում, որ լարեր են այրվել առանց կրակի:

Կարդացեք նաև

Back to top button