
Հայաստանում փոփոխվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների կարգը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը:
Օրինակ՝ եթե նախկինում պոլիկլինիկաներն աշխատում էին շաբաթական 5 օր, ապա հիմա հիմա պիտի աշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին՝ 10:00-ից 16:00-ն:
Բացի այդ, 18 տարեկանից բարձր տարեկանից բոլոր քաղաքացիները, անկախ նրանից՝ ռիսկի խմբում են, թե ոչ, կարող են պատվաստվել AztraZeneca-ով:
«Իսկ Սպուտնիկ V-ի հարցով քաղաքականությունը չի փոխվել, այսինքն՝ առավել խոցելի խմբերը՝ 18-54 տարեկան, կպատվաստվեն: Հիմնականում կլինեն բուժաշխատողները, խրոնիկ հիվանդությունների ունեցողները և սոցիալական պաշտպանության կազմակերպությունների անձինք»,-ասաց Սահակյանը:




