
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
«Ծովային հանգույց» 2013 երաժշտական միջազգային մրցույթը կազմակերպվում է արդեն 12 տարի է: Նովոռոսիյսկում անցկացվող մրցույթին այս տարի մասնակցել է սկսնակ երգչուհի Անահիտ Շահբազյանը, ով էլ այնտեղից վերադարձել է գլխավոր մրցանակով` Գրան պրիով:
Արթուր Գրիգորյանի հեղինակած «Ծով» երգով 2010 թվականին Անահիտ Շահբազյանը մասնակցել է «Սլավյանսկի բազարին» և գրավել երկրորդ տեղը: 6 ամիս առաջ ստացել է «Ծովային հանգույց» 2013 մրցույթին մասնակցելու հրավերը:Հուլիսի 7-ին սկսնակ երգչուհին նույն երգով մասնակցել է Նովոռոսիսկում կայացած մրցույթին և վերադարձել գլխավոր մրցանակով` Գրան պրիով:
Երգչուհին հադես է գալիս հիմնականում ջազ և էստրադային ոճերում, սակայն ցանկությունն է ձայնը փորձել նաև ժողովրդական ոճում: Նշենք, որ 11 տարի առաջ այս մրցույթում Գրան պրիի է արժանացել երգիչ Արա Մարտիրոսյանը:




