ԿարևորՀասարակություն

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Հ ԶՈՒ խաղաղապահ ուժերի հերթական ստորաբաժանումն ապրիլի 20-ին մեկնել է Լիբանան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո, Լիբանանում խաղաղարար առաքելություն է իրականացնում 2014 թվականից: Հայ խաղաղապահների ծառայությունը բազմիցս արժանացել է վերադաս հրամանատարության բարձր գնահատականին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Կարդացեք նաև

Back to top button