
Ինդոնեզիայում՝ Բալի կղզու ափերի մոտ, 53 նավաստիներով սուզանավ է անհետացել, գրում է Reuters-ը՝ հղում անելով երկրի զինված ուժերի հրամանատար Հադի Չախյանտոյին:
Գերմանիայում պատրաստված KRI Nanggala-402 սուզանավը զորավարժություններ էր անցկացնում, սակայն չի կարողացել հայտնել արդյունքների մասին:
Ինդոնեզիայի իշխանություններն օգնություն են խնդրել Ավստրալիայի եւ Սինգապուրի պաշտպանության նախարարություններից։




