
Ապրիլի 21-ին Հայաստանը պաշտոնապես ստանձնեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նախագահությունը։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի նախագահությունն անցնելու է «Վստահության վերականգնումը ռազմաքաղաքական հանձնառությունների իրականացման միջոցով» կարգախոսի ներքո։ Նախագահության առաջնայնություններն են՝
- Միջազգային մարդասիրական իրավունքը
- Ահաբեկչության դեմ պայքարը
- Սպառազինությունների վերահսկումը, զինաթափումը և չտարածումը, ինչպես նաև վստահության և անվտանգության կառուցման միջոցները
- Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը։




