ԿարևորՀասարակություն

Ուժեղացված ռեժիմով շուրջօրյա հերթապահություն՝ միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում. ԱՀ ոստիկանություն

ՆԳ նախարարության ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ռեժիմով շուրջօրյա հերթապահություն իրականացնել միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում:

Շուշի-Ստեփանակերտ միջպետական մայրուղու, ինչպես նաև Ստեփանակերտ-Շոշ ճանապարհահատվածի հենակետերում ծառայոյություն իրականացնող վերակարգերին այցելել է ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը: Ոստիկանության պետը հետևել է ծառայության ընթացքին, հետաքրքրվել խնդիրներով, տվել մի շարք հանձնարարականներ:

Արտեմ Հարությունյանի հավաստմամբ, առաջիկայում նախատեսվում է նոր հենակետեր բացել միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհահատվածներում, բարելավվել սոցիալ-կենցաղային պայմանները, ուժեղացնել դիտարկումներն այն հատվածներում, որը սահմանակից կամ տեսանելի է ադրբեջանական կողմից:

https://www.facebook.com/ArtsakhPolice/posts/1340415179658356

Կարդացեք նաև

Back to top button