
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին կիրակի օրը հայտարարել է, որ Իրանը կորոնավիրուսային համաճարակի չորրորդ ալիքի պայմաններում 39 երկրներ ճանապարհորդելու արգելք է սահմանել:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, Մոհամմեդ Էսլամին նշել է, որ Մեծ Բրիտանիայի թռիչքների արգելքը դեռ գործում է, և որ դեռ հայտնի չէ, թե երբ կսկսեն գործել դեպի Թուրքիա ուղևորությունները:
Նա նշել է նաև, որ Իրաքից ու Թուրքիայից բացի, Իրանից դեպի մյուս հարևան պետություններ երթևեկությունը թույլատրվում է առողջապահական ցուցումների պահպանմամբ:




