ԿարևորՀասարակություն

Պայմանավորվածությունները գերիների վերադարձի հարցում խախտվել են. Ա. Քոչարյան

Եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են։ Այսօր ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի հետաձգմանը: Պատճառները ենթադրությունների դաշտում են՝ հակառակորդը հավանաբար խաղի կանոններ է ուզում փոխել:

 «Դուք գիտեք, որ հրադադարի ռեժիմի մեջ, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրություններ են, եւ գուցե այստեղ ինչ–որ խնդիր է արծարծվում, որը  խանգարում է գերիների վերադարձին»,– ասել է նա։

Ըստ պատգամավորի՝ գերիների վերադարձի հարցը պատահական չէր դրվել  ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումից հետո։ Ռուսաստանն իր մասնակցությունը ներդրել էր  այդ խնդրի լուծմանը, գեներալ–լեյտենանտ Մուրադովը գնացել էր գերիներին ուղեկցի Հայաստան, բայց ինչ–որ բան խոչընդոտել է գործընթացին: «Պատճառը դեռ չեմ կարող հնչեցնել։ Ես ինտուիցիայով  հասկանում եմ՝ ինչ է կատարվել»,– նշել է Քոչարյանը։

Երեկ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

Կարդացեք նաև

Back to top button