ԿարևորՀասարակություն

Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացրեց քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար,  գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց։

Դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեց։

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող և անվավեր։

ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով մեղադրանք էր առաջադրված Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին։

https://www.facebook.com/lurer1tv/videos/176691490962410

Կարդացեք նաև

Back to top button