Հասարակություն

Ֆրանսիայի ազգային արխիվի փաստաթղթերը փարատեցին կասկածները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Ֆրանսիայի ազգային արխիվից փաստաթղթային հաստատում է ձեռք բերել, որ 1937 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում Ալեքսանդր Թամանյանը ոսկե մեդալ է ստացել Օպերայի և Բալետի թատրոնի շենքի նախագծի համար:

Մինչ օրս տարբեր աղբյուրներ նշում էին տարբեր վաստակի պարգևներ, երբեմն նույնիսկ շշուկներ էին պտտվում՝ կասկածի տակ դնելով մրցանակ ստանալու փաստը:

«Այս հարցը պարզելու համար դիմեցինք Ֆրանսիայի ազգային արխիվներին և այնտեղից պատասխան եկավ՝ երեք սքանի ձևով: Նշված է գրական աղբյուրը, ժյուրին ողջ կազմով և, որ Ալեքսանդր Թամանյանը ստացել է ոսկե մեդալ»,-ասում է թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը և նշում, որ սա ավելի շատ գիտական նշանակություն ունեցող երևույթ է:

https://www.facebook.com/qaghshin/posts/2258083810991068

Կարդացեք նաև

Back to top button