ԿարևորՀասարակություն

Թումանյան խոշորացված համայնքի բնակիչներին մտահոգում է ճանապարհի հիմնանորոգման հարցը

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղել է Թումանյան խոշորացված համայնքի Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր բնակավայրերում՝ հանդիպումներ ունենալով ակտիվ բնակիչների հետ, հաղորդակից դառնալով բնակավայրերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին:

Ամենագլխավոր խնդիրը, որը մտահոգում է բնակիչներին ճանապարհի հիմնանորոգման անհրաժեշտությունն է, որով պայմանավորված էլ՝ այլ շղթայական խնդիրներ են առաջանում՝ կապված տրանսպորտային միջոցների չգործելու, կաթնամթերքի, մսամթերքի, բնամթերքի իրացման դժվարությունների և այլն: Փոխմարզպետը տեղեկացրել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ մարզպետ Արամ Խաչատրյանը նախնական համաձայնություն է ձեռքբերել այս տարի Հ 70՝ Մ6-Աթան շուրջ 34 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների կազմակերպման շուրջ:

Փոխմարզպետն իր խոսքում կարևորել է նաև սեփական եկամուտների հավաքագրման պատշաճ իրականացման անհրաժեշտությունը, ինչը համայնքներին հնարավորություն կընձեռի ակտիվորեն մասնակցել պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին և լուծում տալ ընթացիկ խնդիրներին:

Հանդիպման ընթաքում բարձրացվել են  մի շարք այլ հարցեր, որոնց լուծումներ կտրվեն օրենքով սահմանված կարգով:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=988323135273064&id=244085213030197

Կարդացեք նաև

Back to top button