ԿարևորՏնտեսական

2021-ի առաջին եռամսյակում Հայաստանում առևտրաշրջանառության աճ է գրանցվել

2021 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում առևտրաշրջանառությունն ու կատարված գործարքները աճել են, կառավարության այսօրվա նիստում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը.

«Առևտրաշրջանառության և կատարված գործարքների մասով մարտ ամսվա ընթացքում նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ ՀԴՄ կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավելի է 8 մլն 647 հազար հատով, որի գումարային  արտահայտության տարբերությունը նախորդ տարվա համեմատ կազմում է 122 մլրդ դրամ։ Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմել է 116․8 մլրդ դրամ» ։

Հարկային եկամուտների հավաքագրումները կազմել են 332 մլրդ դրամ՝  սահմանված է 305 մլրդ դրամի փոխարեն. տարբերությունը կազմում է 27․9 մլրդ դրամ։

Կանխատեսվում է, որ այս տարվա հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշը կգերակատարվի շուրջ 4 մլրդ դրամով։

Կարդացեք նաև

Back to top button