ԿարևորՀասարակություն

Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ կեղծ խաղաղասիրությամբ. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքում նոր գրառում է արել.

«Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ կեղծ խաղաղասիրությամբ:

Ինչ էլ անունը դնեք`

Ադրբեջանում բարձրագույն մակարդակով Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի, պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ողջ սերունդ: Սրանով հպարտանում է Ադրբեջանի նախագահը:

Իրական վիճակն այն է, որ տարվում է ցեղասպան քաղաքականություն:

Դա հիմնավորվում է օբյեկտիվ կոնկրետ ապացույցներով:

Այս ամենն այսօր վերահաստատել եմ մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=831214720811068&id=100017676420633

Կարդացեք նաև

Back to top button