
Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ընդունել է «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրաչ Հակոբյանին և հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանին: Սամվել Բալասանյանը ողջունել է նեկաների այցը Գյումրի, ապա խոսել անօթևանության, բնակարանաշինության ոլորտներում Գյումրիում առկա խնդիրների մասին:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակից Հրաչ Հակոբյանը համայնքի ղեկավարին ներկայացրել է բնակարանաշինությանն առնչվող իրենց ծրագիրը, ապա կողմերը խոսել են այդ ոլորտում վերջին տարներին իրականացված, այս պահին ընթացքի մեջ գտնվող և առաջիկա ծրագրերի մասին:




