ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը հայկական հուշարձանները ոչնչացնում է ISIS-ի ոճով. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողով

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից մշակութային հանցագործության ևս մեկ գործողությունը, այս մասին ասվում է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի թվիթերյան էջում՝ ներկայացնելով BBC-ի կողմից հետաքննված Մեխակավանի (Ջեբրայիլ)  Ս. Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը։

«Ոչնչացումն ամբողջական է։ Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Արցախի հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում ու ոչնչացվում ԴԱԵՇ-ի ոճով։ Անհետացած հայկական եկեղեցին առաջին հերթին դարձավ վանդալիզմի գործողության զոհ»,-ասվում է հանձնաժողովի գրառման մեջ:

Կարդացեք նաև

Back to top button