
BBC-ի թղթակից Ջոնա Ֆիշերը հետաքննություն է իրականացրել՝ կապված Արցախում հայկական եկեղեցու անհետացման հետ։
Նշվում է, որ թեեւ Ադրբեջանը հայտարարել է, որ էթնիկ հայերը ողջունվում են Լեռնային Ղարաբաղում, սակայն Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է տարածաշրջանում մնացած հայկական մշակութային ժառանգությունը, ներառյալ եկեղեցիներն ու հուշարձանները վնասելու և ոչնչացնելու մեջ:




