ԿարևորՀասարակություն

COVID-19-ի ախտանշաններով քաղաքացիների համար գործում է 8033 շուրջօրյա կարճ համարը

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ COVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար գործում է շտապբուժօգնության` 8033 շուրջօրյա կարճ համարը:

«Covid-19» բնորոշ կլինիկայով կամ արդեն հաստատված պացիենտներին անհրաժեշտ առաջնային բուժօգնության միջոցառումները և հոսպիտալացումները կազմակերպելու համար պետք է զանգահարել 8033 հեռախոսահամարով:

2020 թվականի դեկտեմբերից առողջապահության նախարարությունը գործարկել է Covid սպասարկող շուրջօրյա շտապօգնության ծառայություն` հաշվի առնելով շտապ օգնության ծառայության ծանրաբեռնվածությունը:

Ծառայությունը հիմնականում գործում է Երևանում»:

Կարդացեք նաև

Back to top button