ԿարևորՀասարակություն

Սուրբ Ղազանչեցոցում պատարագ չի մատուցվի. բանակցություններն արդյունք չեն տվել

«Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում Պատարագ մատուցելու և հայ ուխտավորների մուտքն այնտեղ թույլատրելու շուրջ բանակցություններն արդյունք չեն տվել»,-«Ռադիոլուրին» ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Ադրբեջանական կողմի հետ բանակցել են Արցախի թեմը և ռուս խաղաղապահները: Հայ հոգևորականին, ռուս  խաղաղապահ հոգևորականի ուղեկցությամբ թույլ չեն տվել նույնիսկ բարձրանալ Շուշի և դուրս բերել առաջնորդարանում մնացած թեմի արխիվը, այլ սրբություններ:

Վրթանես սրբազանը «Ռադիոլուրին»  տեղեկություններ է հայտնել նաև Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու մասին: «Եկեղեցին երկու անգամ պայթեցվել է ու  ամբողջությամբ ոչնչացվել»,-ասել է հոգևոր հայրը: Սուրբ Ղազանչեցոցի մասին որևէ լուր չկա. ադրբեջանական կողմն արգելում է նկարահանումները եկեղեցու տարածքում:

Կարդացեք նաև

Back to top button