
Դատարանն այսօր մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպաններ Մակինյանի և Հակոբյանի միջնորդությունը երրորդ նախագահի գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք էր դրվել 2019թ.:
Փաստաբանները միջնորդել էին հանել Ս. Սարգսյանի՝ 489 միլիոն 160 հազար 310 դրամի, շուրջ 1 միլիոն դոլարի սահմանաչափով շարժական ու անշարժ գույքի և ֆինանսական միջոցների, բաժնեմասերի, արժեթղթերի վրա դրված կալանքը։
Այս գործով հաջորդ դատական նիստը կնշանակվի ապրիլի 15-ին՝ ժամը՝ 14.00-ին:




