ԿարևորՏնտեսական

Դրամաշնորհներ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերսկսել է  Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում դրամաշնորհների տրամադրման գործընթացը։

Մարտի 17-ից մեկնարկել է նախագծերի ներկայացման փուլը։

  • Նորարարական դրամաշնորհների համար մրցում են 23 ընկերություններ։
  • Կայացած ընկերությունների դրամաշնորհների համար պայքարում են 38 ընկերություններ:

Մինչև մարտ 23-ը ընկերությունները ժյուրիին կներկայացնեն իրենց ծրագրերը:

Հաղթող կազմակերպությունների հետ մինչև մարտի 30-ը կկնքվեն դրամաշնորհային պայմանագրեր։

https://www.facebook.com/Hti.Armenia/posts/3660631597395804

Այս միջոցառման նպատակն է օժանդակել բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։

Կարդացեք նաև

Back to top button