ԿարևորՀասարակություն

Թուրքիան դիմել է Ադրբեջանի համար նախատեսված կանադական տեսախցիկներ ձեռք բերելու թույլտվության համար

Կանադայի Համայնքների պալատի արտաքին գործերի և միջազգային զարգացման մշտական ​​հանձնաժողովի նոր հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Թուրքիան դիմել է WESCAM-ի տեսախցիկներ ձեռքբերելու թույլտվություն ստանալու համար: Ընդ որում, հստակ նշվում է, որ արտադրանքը նախատեսված է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար: Այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը:

«Կանադայի կառավարությունը բարոյական պարտականություն ունի կտրականապես մերժել այդ թույլտվությունները և հստակ ազդակներ ուղարկել Անկարային և Բաքվին, որ Կանադան մեղսակից չի լինի մարդկության դեմ իրենց հանցագործություններին», — ասված է ANCC-ի հաղորդագրությունում:

L3Harris Wescam-ը կանադական ընկերություն է, որը մասնագիտացված է գիրոսկոպի ստաբիլիզացիայով աշխատող ռեպրոգրաֆիկ-թերմոգրաֆիկ պատկերային համակարգերի արտադրությամբ։ Wescam Inc.-ը L3Harris Technologies-ի դուստր ձեռնարկությունն է։ 

https://www.facebook.com/ArmenianNationalCommitteeofCanada/posts/3707465229303017

Կարդացեք նաև

Back to top button