
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը մարտի 12-ին ներկա է գտնվել մետրոպոլիտենի Էլ․գնացքների շահագործման և հիմնանորոգման ուղեմասում ՝ «Էլեկտրագնացքների շահագործման և նորոգման»մասնաճյուղի պետի տեղակալ շահագործման գծով գլխավոր մեքենավար-հրահանգիչ Աշոտ Երեմյանի անվան ուսումնավարժական կենտրոնի բացմանը։
Աշոտ Երեմյանը երեք տասնյակից ավելի աշխատել է Երեւանի մետրոպոլիտենում, որպես մեքենավար եւ մեքենավար հրահանգիչ՝ վայելելով ուղեւորների եւ գործընկերների սերն ու հարգանքը։ Կարեն Դեմիճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի շահագործման 35- ամյակի առթիվ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է«Աշխատանքային վաստակի համար» մեդալով։
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ Աշոտ Երեմյանի անունով անվանափոխված և տեխնիկապես հագեցած այս դասասենյակը, մեքենավարների համար ինքնազարգացման ու ինքնակրթման էլ ավելի լայն հնարավորություններ է ընձեռելու՝ ամրապնդելով նրանց մասնագիտական գիտելիքները:
Միջոցառման ավարտին Գևորգ Ավետիսյանն Երևանի մետրոպոլիտենի 40-ամյակի առթիվ շնորհակալագրեր է հանձնել «Քարշ» մասնաճյուղի մի շարք աշխատակիցներին։




