ԿարևորՀասարակություն

Առողջ հեգնանքը սոցիալական ցանցերում լավագույն զենքն է

Առողջ հեգնանքը սոցիալական ցանցերում լավագույն զենքն է, և ավելի լավ է չարձագանքենք վիրավորանքներին, РИА Новости- ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Ինչ վերաբերում է իմ պատասխաններին, ես միշտ ելնում եմ այն բանից, որ դրանք պետք է հարգալից լինեն, բայց ոչ ձանձրալի: Եվ ինձ թվում է, որ առողջ հեգնանքը միշտ լավագույն զենքն է և՛ պաշտպանության, և՛ հարձակման համար», — ասել է Զախարովան:

Նա նշել է, որ համացանցում հաղորդակցվելիս առաջնորդվում է կարծիքներ արտահայտելու ազատության սկզբունքով: «Ես հասկանում եմ, թե երբեմն կարող են վիճահարույց գնահատականներ լինել: Եվ երբեմն մարդիկ մեկնաբանություններ են անում նույնիսկ միմյանց նկատմամբ անարդար: Ես հասկանում եմ, թե քանի բոտ և, այսպես ասած, կեղծ օգտատերեր են փորձում մասնակցել քննարկմանը: Բայց ես  ամեն դեպքում կարծիքների արտահայտման ազատության կողմնակից եմ. դա է հիմնական սկզբունքը», — ասել է նա:

Կարդացեք նաև

Back to top button