ԿարևորՀասարակություն

Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը`

1. Վարազդատ Կարապետյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում ավելի վաղ հայտնել էր, որ պաշտոնից ազատման դիմում է գրել:

Կարապետյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս էր եկել՝ վայր դնելով մանդատը։ Նա հայտնել էր, որ ստանձնելու է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնը։

Կարդացեք նաև

Back to top button