Անահիտ Հայրապետյան
«Արցախ» լրատվական
Ռուսերենը Արցախում երկրորդ պաշտոնական լեզու դարձնելու հարցը նորից քննարկվել է ԱՀ խորհրդարանում: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կրթության և գիտության մշտական հանձնաժողովում պատգամավորները անդրադարձել են Լեզվի մասին օրենքում առաջարկվող փոփոխությանը:
Հեղինակները վստահեցրել են, փոփոխության ընդունումը բխում է այսօր Արցախում ստեղծված իրավիճակից՝ հայ-ռուսական հարաբերությունների խորացում, ռուս խաղաղապահների առկայություն: Ընդդիմախոսները մտահոգված են եղել հայերենի պահպանմամբ և դերակատարմամբ:




