
Էստոնիայի խորհրդարանում Հայաստանի բարեկամության խմբի անդամներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում հայ ժողովրդին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած կոտորածների կապակցությամբ, որի ընթացքում սպանվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր:
«Մենք խորապես համոզված ենք, որ բռնությունը խնդիրների լուծում չի բերում: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և դիվանագիտական միջոցներով:
Առաջընթաց արձանագրելու համար կարևոր է լուծել հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձը:
Մարդասիրական խնդիրների լուծումը, ինչպես նաև թշնամական հռետորաբանությունից ձեռնպահ մնալը առաջին, բայց անհրաժեշտ քայլերն են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության և խաղաղության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ»,- ասված է Էստոնիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների տարածած հայտարարության մեջ։




