Ո՞վ չի ցանկանա թատրոն մտնել ետնամասից: Ո՞վ չի ցանկանա տեսնել ի՞նչ է կատարվում հետնաբեմում, ի՞նչ իրական կրքեր են բորբոքվում այնտեղ:
Իսկ, եթե պատանի ես, արդյո՞ք այդ ամենը տեսնելով՝ քեզ հետ չես տանի այնտեղից մի փոքր հուշ, արդյո՞ք այն չի ազդի ապագայի քո ծրագրերի վրա:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից իրականացվող «Դասարան + Դասական» կրթական մշակութային ծրագիրը նպատակ ունի բացել թատրոնը աշակերտների առաջ ինչպես դահլիճից, այնպես էլ՝ կուլիսներից: