Աշխարհի հնագույն երկրներից մեկը՝ Ճապոնիան, ունենալով ավանդապահ և պահպանողական հասարակություն, հաղթահարելով բազմաթիվ պատմա– քաղաքական փորձություններ այսօր ամենաժամանակակից և զարգացած երկրներից մեկն է։
Ինչո՞վ է առանձնահատուկ Ճապոնական մշակույթը, ինչպե՞ս է այս երկիրը հաղթահարել պատմա քաղաքական փորձությունները և նախընտրել գնալ արդիականացման ուղով։ Զրույց ճապոնագետ, թարգմանիչ Աստղիկ Հովհաննիսյանի հետ։