ԿարևորՀասարակություն

Տավուշի մարզպետարանը հերքում է

Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

«Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի մի քանի գյուղ և ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի հսկողության տակ, իրականության հետ որևէ առնչություն չունի:

Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,- ասված է Տավուշի մարզպետարանի հայտարարության մեջ:

https://www.facebook.com/Tavush.Administrative.Region/posts/889530458464821

Կարդացեք նաև

Back to top button