ԿարևորՀասարակություն

Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութ, Ֆիզուլի, Մատաղիս-Թալիշ ուղղություններով

Արցախում որոնողական աշխատանքները հունվարի 7-ին շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի և Մատաղիս-Թալիշ ուղղություններով։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը՝ տեղեկացնելով, որ հունվարի 6-ին որևէ աճյուն չի հայտնաբերվել:

«Աշխատանքները շարունակվում են, և շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև համոզվենք, որ տարածքը մաքուր է»,- ասել է Հունան Թադոսյանը:Արցախում ռազմական գործողությունների դադարից հետո մինչ այժմ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1188 աճյուն:

Կարդացեք նաև

Back to top button