ԿարևորՀասարակություն

Պատերազմում զոհված և հաշմանդամություն ստացած քաղաքացիների ընտանիքները դրամական աջակցություն կստանան

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից հայնտում են, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիներին, ՀՀ կառավարության որոշմամբ, կտրվի սոցիալական աջակցություն՝ միանվագ դրամական օժանդակության տեսքով:

  • Առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում կտրամադրվի 3.000.000 ՀՀ դրամ
  • Երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամ
  • Երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամ
  • Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5.000.000 ՀՀ դրամ:

Շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջի՝ www.mlsa.am-ի՝ «Գրեք նամակ» բաժնի միջոցով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի ապրիլի 1-ն է։ 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2852721758333275&id=2187899738148817

Կարդացեք նաև

Back to top button