ԿարևորՀասարակություն

Ջաբրայիլի և Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին

Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ջաբրայիլի եւ Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

Քաղաքացիական անձը տարեց տղամարդ է, հայտնաբերվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքից՝ դաշտավայրային հատվածում։

Զինծառայողները հայտնաբերվել են Ջաբրայիլի դիրքային հատվածում եւ Կարմրակուճ-Հադրութ հատվածում։ Առ այսօր հայտնաբերվել է 1175 մարմին։

Հունան Թադեւոսյանը նաև նշել է, որ այսօր որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են. ուղղություններն են՝ Հադրութ, Մեխակավան (Ջաբրայիլ) եւ Կարմրակուճ։

Կարդացեք նաև

Back to top button