ԿարևորՄիջազգային

Փելոսին չորրորդ անգամ ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

Նենսի Փելոսին չորրորդ անգամ ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ: 216 դեմոկրատ քվեարկել է Փելոսիի օգտին, կուսակցության հինգ ներկայացուցիչ աջակցել է մյուս թեկնածուին կամ ձեռնպահ է քվեարկել: Բոլոր հանրապետականները, որոնք նոր գումարման օրենսդիր մարմնում կրկին փոքրամասնություն են կազմում, քվեարկել են իրենց կուսակցության թեկնածու Քեվին ՄաքՔարթիի օգտին:

Փելոսին 2003 թվականից է Ներկայացուցիչների պալատում գլխավորում դեմոկրատներին: Նա խոսնակ է եղել 2007-2011թթ., այնուհետև վերընտրվել է 2019 թվականին:

Այս անգամ 80-ամյա Փելոսին վերընտրվել է լուրջ ընդդիմության բացակայության պայմաններում, չնայած որոշ դեմոկտաների կոչերի՝ նոր սերնդի ղեկավար ընտրել: Նա մնում է միակ կինը, որը ԱՄՆ օրենսդիր մարմնում երբևէ խոսնակ է դարձել:

Կարդացեք նաև

Back to top button