ԿարևորՀասարակություն

Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Ստեփանակերտը

Ռուսաստանի ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ:

ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 400 հա տարածք, շուրջ 151 կիլոմետր ճանապարհ, 617 շենք, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթուցիկ:

Լեռնային Ղարաբաղում պայթուցիկ օբյեկտներից տարածքն ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահները օգտագործում են ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքում և անբարենպաստ եղանակային պայմաններում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն կրակի դադարեցման մասին:

Ռուս խաղաղապահների օգնությամբ պատերազմից տուժած տարածքներում շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը:

Կարդացեք նաև

Back to top button