
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2013 թվականի հունիսի 17-ի ժամը 12:00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Արտահերթ նստաշրջանում կշարունակի նախորդ շաբաթավերջին ներկայացված և բավականին բուռն հարցադրումների ու արձագանքների տեղիք տված Վերահսկիչ պալատի 2012 թ.-ի տարեկան հաշվետվության քննարկումը: Այն, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, ընդունվում է ի գիտություն՝ առանց որևէ փաստաթղթի ընդունման:
Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում շուրջ երկու տասնյակ հարցեր են և միջազգային 8 պայմանագրեր:
Հարցերի թվում է նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ըստ որի նախատեսվում է հուլիսի 1-ի Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 45 հազար դրամ՝ ներկայիս 35 հազարի փոխարեն:




