ԿարևորՀասարակություն

Քննարկվել են գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին։

Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև հայկական կողմի մարմինների վերադարձման խնդրին։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացներին ներգրավված է բացառապես այն իրավասության սահմաններում, որ նախատեսված է Պաշտպանի համար:

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1586125694908222

Կարդացեք նաև

Back to top button