
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մամուլի ասուլիս է հրավիրել։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով այն կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով, հաղորդում է РИА Новости -ն։
Սա էապես կփոխի միջոցառման սովորական ռիթմը. ՌԴ ղեկավարը գտնվելու է Նովո-Օգարյովոյի իր նստավայրում, լրագրողներն ու լուսանկարիչները կտեղակայվեն մի քանի մամուլի կենտրոններում:
Ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրվել է 774 լրագրող։ Լրագրողները կաշխատեն Մոսկվայի Միջազգային առևտրի կենտրոնում, սակայն եթե նախկինում այնտեղ ավելի քան 1500 լրագրող էր գտնվում, այս անգամ ներկա կգտնվի 247 լրագրող՝ անվտանգության միջոցառումների պահպանմամբ։ Մարզերում ևս լրագրողների համար ստեղծվել են հատուկ մամուլի կենտրոններ։
Ռուսաստանցիներն ամբողջ ասուլիսի ընթացքում կարող են իրենց հարցերն ուղարկել ոչ միայն տեքստային տարբերակով, այլև տեսահոլովակի միջոցով։
Պուտինի մեծ մամուլի ասուլիսը կսկսվի կեսօրին (Մոսկվայի ժամանակով):
Պուտինը նման ձևաչափով ասուլիս է անում արդեն 16-րդ անգամ։ Նախորդ տարի՝ դեկտեմբերի 19-ին, միջոցառման համար հավատարմագրվել էր ռեկորդային թվով՝ 1702 լրագրող: Հեռարձակումը տևել է 4 ժամ 18 րոպե: Լրագրողների հետ շփման այս ձևաչափն առաջին անգամ փորձարկվել է 2001 թ.




