ԿարևորՀասարակություն

Մեկ օրում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 9,5 կմ ճանապարհ

ՌԴ Զինված ուժերի ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի սակրավորները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքները «Ուրան-6» ռոբոտների միջոցով, որոնք կարողանում են աշխատել լեռնային շրջաններում, նույնիսկ եղանակային վատ պայմաններում։

Ինչպես հայտնում են ՌԴ ՊՆ-ից, անցած օրվա ընթացքում պայթուցիկ օբյեկտներից մաքրվել է ևս 9,5 կմ ճանապարհ:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 175 հա տեղանք, ավելի քան 49 կմ ճանապարհ և ավելի քան 400 շենք: Հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 5 հազար պայթուցիկ առարկա:

https://www.facebook.com/mod.mil.rus/videos/1806818992818074

Կարդացեք նաև

Back to top button