Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը Զինուժ մեդիայի հետ զրույցում պատմում է, թե ինչպես են Բաքվից գեներալներ եկել և ասել, թե «սա մեր հողն է, դուք խախտել եք»։

Բանակացությունները վարել է հարավային զորամիավորման հրամանատարը՝ Ժիրայր Պողոսյանը։
Վիճելի գոտին ՀՀ տարածք չէ, ասվում է տեսանյութում։
«Չկա մի տեղ, մի հետակետ, որ մենք նստած ենք մեր պետական սահմանից մի մետր հետ։ Կամ նստած ենք պետական սահմանում, կամ քիչ առաջ։ Նույնն էլ իրենք, չկա մի հենակետ, որտեղ հակառակորդը մտած լինի մի մետր առաջ՝ դեպի մեր պետական սահմանները»,- պատմում է Ժիրայր Պողոսյանը։

Տարածքային վեճը բանակի խնդիր չէ, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը նամակ է ուղարկել ՀՀ կառավարություն, որպեսզի պարզվի, թե ինչու այդ հատվածն իրենցը չրի եղել, մինչդեռ սեփականաշնորհման վկայականներ են տրամադրվել։
Սահմանապահները կատարում են իրենց մարտական հերթապահությունը։
«Հստակ է մեկ փաստ․ ՀՀ տարածքային զիջում չունի, նույնիսկ մեկ մետր սահմանապահը ետ չի եկել»,- ասվում է Զինուժ մեդիայի ռեպորտաժում։




