ԿարևորՀասարակություն

Մեր կռիվը ոչ թե այստեղ է, այլ՝ սահմանին․ վարչապետի աջակիցներ

Կառավարության շենքի մոտ ժամը 17․00-ից հետո հավաքվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցող քաղաքացիներ։

 «Սա շտապ հավաք է, որը խաղաղ բնույթ ունի։ Այստեղ ենք՝ մեր աջակցությունը հայտնելու վարչապետին»,– ասել է հավաքի մասնակիցներից մեկը։

Հավաքվածները նշել են, որ Հանրապետության հրապարակ են եկել ոչ թե բախումներ հրահրելու, այլ դրանք թույլ չտալու համար։

«Դիրքերից վերադարձել ենք, եկել ենք Երևան, որ հասկանալի լինի, որ մեր կռիվը ոչ թե այստեղ է, այլ սահմանին»,–ասել է մասնակիցներից մյուսը։

Հավաքվածների կարծիքով՝ վարչապետի հրաժարականի հանրային լայն պահանջ չկա։

Նիկոլ  Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր  ընդդիմադիր 17 ուժերի նախաձեռնությամբ  Երևանում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվել, փակվել են փողոցներ։  Ակցիաները եզրափակվել են ժամը 17-ին ՝ Կառավարության շենքի մոտ։

Կարդացեք նաև

Back to top button