Դպրություն

Armdoct. դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում․ «Դպրություն»

Erasmus + ծրագրի շրջանակում 2020 թվականի փետրվարից մեկնարկել է Armdoct եռամյա նախագիծը, որն ուղղված է Հայաստանում կրթական երրորդ աստիճանի բարեփոխմանը:

Armdoct նախագիծը նպատակ ունի բարեփոխելու ՀՀ ասպիրանտական կրթական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով Զալցբուրգյան սկզբունքներին, ինչը ենթադրում է ռազմավարության, իրավական դաշտի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի փոփոխություններ:

Գլխավոր խնդիրներից մեկը կրթություն-աշխատաշուկա հարաբերությունների համապատասխանության ապահովումն է որպես նախագծի վերջնարդյունք՝ նախատեսվում է կրթական երրորդ աստիճանը համապատասխանեցնելու Բոլոնյան համակարգին, ինչը մի շարք հնարավորություններ է ընձեռելու հետազոտողներին:

Back to top button